▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Կիև հարաբերություններում Մայդանի հետևանքից մինչև մինչև հայկական դուդուկ` ադրբեջանական եվրոերգում

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:

Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում`
16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

Ուկրաինական հեռուստաընկերության կեղծիքն` ընդդեմ Արցախի:
Վլադիմիր Ժիրինովսկու բացահայտումն` ընդդեմ Ադրբեջանի:
Գյուղ կանգնի` գերան կկոտրի: 7 գյուղի բնակիչներ` դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը:
ԴԵՄ ԵՄ շարժումը կողմ կլինի կառավարության բանակցություններին` պարտադիրը հանվելուց հետո:
Հայկական դուդուկն ` ադրբեջանական եվրատեսիլյան երգում:
Հայկական ակցենտը` Սպարտակի պրոմոհոլովակում, իսկ Հենրիխ Մխիթարյանի անունը` նրա անվանական շշով գարեջրի պիտակում:
Հեռուստաեթերը անմրցունակ է դարձել. Հեռուստատեսության մարդը` ոլորտի մասին: Մեր զրույցն Արթուր Բախտամյանի հետ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԹՈՓ ՏԵՍ ավելին