▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորը պատասխանատվության կենթարկվի

ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության խորհրդի նիստը հրավիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 2-ին`ժամը 17.00-ին`ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում:

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով դատավորի կողմից ներկայացված միջնորդությունը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը դռնփակ անցկացնելու մասին` ՀՀ արդարադատության խորհուրդը, ելնելով արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներից, որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2016 թվականի սեպտեմբերի 2-ի նիստն անցկացնել դռնփակ:

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին