▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա իմ հնարածը չէ, փաստ է․․․Ալեն Սիմոնյան

«Ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, ժողովրդական լեզվով ասած, մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ չբացառելով, որ դաշնակից Ռուսաստանը մեր թշնամիների հետ համատեղ գործընթացներ է իրականացնում․ «Ես համոզված եմ, որ համատեղ գործընթաց կա և շատ վաղուց։ Վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով, պետք էր այստեղ այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է։ Օրինակ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով, դա իմ հնարածը չէ, փաստ է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանի ձեռքով հարված է հասցվում ՀՀ ինքնիշխանությանը, հարց է, թե որտեղի՞ց է հարվածը լինելու։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին