▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չպարտադրված հրաժարականից մինչև պարտադիրից հրաժարում, Ֆեյքերի խնդրից մինչև բամբասանքի կարգավորում

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:


Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում`
16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

Փրկենք Քեսաբը ոչ միայն գրոհայիններից, այլ նաև ապատեղեկատվությունից:
Շաբաթվա պայքարը համացանցում  Քեսաբի համար էր` ստորագրահավաք, բողոք, դիմում ու նույնիսկ` ռեփ կատարում:
Բամբասանքը չի կարգավորվում:  
Ֆեյքերի մասին օրինագծի վերաբերյալ դժգոհությունները չեն դադարում:
Սահմանադրական Դատարանն էլ է դեմ:  
Բայց  ԴԵՄ-ը գործն ավարտված չի համարում ու  շարունակելու է պայքարել ընդդեմ Պարտադիր Կուտակայինի:
Փողով անգամ հեղինակություն կարելի է  գնել: Արվեստագետի մտահոգությունը:
Եվրատեսիլյան կրքեր ու սպասումներ:
Կոնչիտան  հավանում է Հայաստանի երգը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը կատարում է հայկական երգ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԹՈՓ ՏԵՍ ավելին