▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չմեկնաբանես խոսակցությունս՝ ֆուտբոլային մեկնաբան չես․․․Արթուր Խաչատրյանը գոռաց Անդրանիկ Քոչարյանի վրա

Չմեկնաբանես խոսակցությունս՝ ֆուտբոլային մեկնաբան չես․․․Արթուր Խաչատրյանը գոռաց Անդրանիկ Քոչարյանի վրա

«Իշխանությունները երկու մեգասուտ են բստրել և հրամցնում են»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «Համար մեկ սուտը՝ այն, ինչ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է՝ չկա, ՔԿ նախագահի տեղակալն ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձեն-ձուն չեն հանում։
Բա ապացույց բերեք, մենք էլ ասենք՝ ձեր հեղափոխության համար, որ Սախալինից փող էր գալիս, դրան ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, փորձում եք ձեր դրսից ֆինանսավորումը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ տեղից դիտարկումներ հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որին դիմելով Խաչատրյանն ասաց․ «Հանգիստ նստեք տեղներդ. չմեկնաբանե՛ս իմ խոսակցությունները, ֆուտբոլային մեկնաբանի նման խոսում ես անընդհատ»։ ԱԺ նախագահի ցուցումով պատգամավորի խոսափողն անջատվեց։

***

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի՝ ՔՊ-ի կողմից տապալմանը․ «ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները»,- ասաց նա՝ նշելով, որ եթե քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել արտահերթ նիստին, ապա ինքնաբերաբար այն տապալում է՝ քվորում չապահովելով։ «ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ քաղաքական թիմի նպատակադրումը։ Ուղղակի քաղաքական մեծամասնությունը փախնում է կարևոր հարցի քննարկումից»,- հավելեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին