Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի թողնվել սահմանից այն կողմ, այսօր Կիրանցում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, որ հիմնական մտահոգությունն անվտանգության հետ է կապված՝ կոնկրետ Կիրանցում, գյուղի բնակիչների համար երաշխիքներ ստեղծվո՞ւմ են, վարչապետն արձագանքեց. - «Այո, մենք երաշխիքները ստեղծում ենք հիմա, էն, ինչ որ տեղի է ունենում, ինչո՞ւ է այս ամեն ինչը տեղի ունենում՝ Էդ գիտակցումից, որ անվտանգության երաշխիք 2024 թվականի հունվարի-փետրվարի դրությամբ էս գյուղերը անվտանգության երաշխիք չունեն: Մենք հիմա [...] սյուն առ սյուն ստեղծում ենք էդ անվտանգության երաշխիքը, հասկանո՞ւմ եք: Այս հատվածում, բացի ճանապարհից, նաև այլ անվտանգային կոնստրուկցիա կկառուցվի, գուցե, չի բացառվում, որ մենք պատ կառուցենք էստեղ, որպեսզի մարդիկ հոգեբանորեն ավելի [...] Բայց ես ուզում եմ էլի ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»: Առավել մանրամասն` տեսանյութում |
«Չի բացառվում, որ մենք պատ կառուցենք». Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet