▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեռքները ճար լիներ՝ «Եռաբլուր» պանթեոնը կտեղափոխեին աչքից հեռու տեղ»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմից անցել է երկու տարի, բայց առ այսօր մենք չունենք՝
1. զոհերի ցուցակը
2. անհայտ կորածների ցուցակը
3. գերիների ցուցակը
4. վիրավորների ցուցակը
Երկու տարի առաջ սկսեցի այս պահանջի ամենօրյա հրապարակման ֆլեշմոբը, (որին այսօր արդեն միացել են տարբեր մարդիկ) քանզի արդեն հասկացել էի, որ այդ ցուցակները չեն հրապարակվելու մինչև կապիտուլյացիան փաստաթղթով վերջնական չվավերացվի:
Մինչև կապիտուլյացիայի վերջնական փաստաթղթավորումը զոհված, անհետ կորած, գերի ընկած, վիրավորված զինվորների անունները փշի նման կանգնած են լինելու այս արյունոտ ներկայացման կազմակերպիչների կոկորդին: Իրենց կյանքը պատերազմի սեղանին դրած հերոսների անունները խանգարելու են սկսած գործը վերջնակետին հասցնելուն և հետևաբար այդ անունները թաքցվելու են մինչև վերջ:
Ձեռքները ճար լիներ «Եռաբլուր» պանթեոնը կտեղափոխեին աչքից հեռու տեղ:
Այնպես, որ պահանջեք այդ ցուցակների հրապարակումը: Անպայման պահանջեք, հատկապես, որ իշխանությունը այլևս որևէ արդարացում չունի անունները հանրությունից թաքցնելու համար:
Հ.Գ. այս պահին Նիկոլաե Չաուշեսկուի գործով դատական նիստի եմ, եթե չալարեմ ուշոտ կբացատրեմ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի գլխավոր մեսիջը»:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին