▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է Ալեն Ղևոնդյանը

Թարմացված․ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնում է․ «Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը»:

Թարմացված․  ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ-ն և Ա.Ղ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:

Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ-ի և Ա.Ղ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Տ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»:

 

***

Քիչ առաջ ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

***

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ 2025 թվականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով, քաղաքական պատվերով ձերբակալեցին Երեւանի պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանին, Համալսարանում եւ ֆակուլտետում դասախոսներն ու ուսանողները լուռ էին։
Հիմա արդեն նույն ֆակուլտետի մեկ այլ սիրելի դասախոսի՝ Ալեն Ղեւոնդյանին նիկոլական քննիչները տարան։
Չե՞ք հիշում նույն այդ ֆակուտետի դասախոս՝ Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատումը դասախոսության ընթացքում իր արտահայտած կարծիքի համար։
Էլի՞ լուռ եք մնալու։ Հասնելու են բոլորիդ, ձեր գրառումների, անգամ դասախոսության համար։ Էլի լինելու ենք կողքներդ, բայց երես չեք ունենալու մեր ու ձեր հետապնդված գործընկերների աչքերի մեջ նայեք»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին