Այսօր ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: «Ազատությունն» է գրում, նշելով, որ տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը :
Ըստ խոսնակի՝ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Դատական նիստը դեռ շարունակվում է:
ԱԱՏՄ վարչության պետին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել: Հակակոռուպցիոն կոմիտեից ոչ հերքել են, ոչ էլ հաստատել այս տեղեկությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում