▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի օրինակ, թե ինչպե՞ս են մսխվում Երևանի քաղաքապետարանի գումարները․․․ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Նախանցած տարի Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը Իսակովի պողոտայում ծառատունկ է իրականացրել՝ տնկելով, ըստ Արմեն Բեգոյանի բառերի, գեղազարդ, թանկարժեք և հասուն կաղնի ծառեր։
Ամեն մի ծառի համար քաղաքապետարանը վճարել է 60.000 դրամ։
Այսօր տեսեք, թե ինչ վիճակում են այդ ծառերը։
Վստահ եմ՝ նման անպատասխանատու վերաբերմունքի համար ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվելու, բայց գոնե լինենք տեղեկացված իրականությունից»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին