«Իրենց տներից հեռանալն առաջին հերթին իրենց (Արցախի բնակչության– խմբ.) որոշումն էր։ Մեր հանրային շփումը ղարաբաղցի հայերի հետ, ինչպես նաև այն, ինչ արեցինք հետո, ցույց տվեցին, որ ցանկանում ենք, որ նրանք մնան։ Մենք դա բացահայտ հայտարարել ենք։ Ես իմ ուղերձում ասացի, որ նրանք կարող են մնալ»։ Այս մասին հայտարարել է Ալիևը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունեն։ Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է։ Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ։ Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,-ասել է Ալիևը։
«Հեռանալու որոշումն իրենցն էր։ Նրանց հեռանալու պատճառ չկար, բայց երբ նրանք որոշեցին հեռանալ, մենք չկարողացանք կանգնեցնել նրանց»,- ասել է Ալիևը։