▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բջջային հեռախոս փոխնախարարին. Կառավարության օրակարգի այս հարցն անգամ վարչապետին զարմացրեց

 

 

 

 

 

 

 

 

Armtimes.com-ը գրում է. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր եւս մեկ բջջային հեռախոս տրամադրել նախարարությանը։ Բջջային հեռախոսը, ըստ նախագծի, նախատեսված է ԱԳ նախարարի առաջին տեղակալի համար։ Նոր հեռախոսի պահանջարկը Շավարշ Քոչարյանը բացատրեց ԱԳՆ նախարարի տեղակալի նոր հաստիքի ավելացմամբ։

Վարչապետ Կարեն Կարապետյանին այս հայտարարությունը զարմացրեց եւ դիմելով աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց. «Ես ասել էի, որ որոշումները պետք է ապակենտրոնացնել»: Այս հարցն անգամ կոմիտեի մակարդակով չպիտի քննարկվի»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին