▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն ստանում է ահազանգեր, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումով. Տոնոյան

Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից ստանում է բազմաթիվ ահազանգեր, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումով, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը։

«Մասնավորապես՝ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումով, կալանավորումներով։

Վաղ առավոտից սկսվել է տոտալ հարձակում՝ ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ։ Տարատեսակ շինծու և մտացածին մեղադրանքներով մեր համակիրները, կուսակից ընկերները, մարզերում իրենց գործունեությունն իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում»,-ասաց Տոնոյանը։

Նշեց՝ այս իրավիճակը կանխատեսելի էր. նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում նմանատիպ գործելաոճը ավանդական էր դարձել։

***

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը արձագանքեց դեպքին՝ կապված Ադոնց փողոցում ընտրատեղամասերի դիմաց թափված թռուցիկներին, որոնք հակաքարոզչություն են՝ ուղղված ընդդիմադիր ուժերին։

«Այս պահին մեր արագ արձագանքման խմբի մասնագետները գնում են այս ահազանգերի հետքերով։ Ողջ օրվա ընթացքում ԲՀԿ արագ արձագանքման խումբը հավաքագրելու և հետամուտ է լինելու ընտրախախտումների վերաբերյալ հնչած բոլոր հայտարարություններին»,-ասաց նա։

Տոնոյանը կոչ արեց՝ ընտրախախտումներ արձանագրած քաղաքացիներին զանգահարել 010-600-601 հեռախոսահամարով։

***

Ընտրական գործընթացի հետ կապված մտահոգիչ հարցերն ու անհամապատասխանությունները շարունակվում են ի հայտ գալ, գրել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Մասնավորապես, հունիսի 6-ին Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 485 հազար 851 մարդ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 503 հազար 996 մարդ։ Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ և պահանջում է հստակ ու սպառիչ բացատրություն։ Հարց է առաջանում՝ ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն»,-նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին