▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն պայմանավորվել են

2017թ. մայիսի 14-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Մասնակցում են ՀՀԿ-ն, «Ելք»-ը և «Երկիր ծիրանի»-ն:

Ազգագարագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ  չմասնակցող ուժերին: Նրա կարծիքով՝ Ծառուկյանի թիմը միավորված է ՀՀԿ-ի հետ ու, գուցե,  ավելին են խոստացել ԱԺ-ում, քան նախկինում էր:

«Երևի ՀՀԿ-ի հետ պայմանավորվել են, որ մեծ քաղաքական թռիչքի մասնակցեն: «Հայկական վերծնունդ»-ը դեռ իր վերքերն է լիզում, կարծում եմ, որ լուծումներ է փնտրում:  ՀՅԴ-ի համար էլ շատ տխուր եմ: Ավանդական կուսակցություն է, ունի թաքուն կամ բացահայտ կողմնակիցներ, բայց այս ընթաքում այնքան մաշեց հավատավոր մարդկանց վստահությունը, որ վստահ եմ՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարեց ՀՀԿ-ի օգնությամբ, ուստի ավագանու ընտրություններին 1-2 տեղ ստանալու համար որոշեց չմասնակցել ընտրություններին»,-նշեց Հրանուշ Խառատյանը:

Ազատ Արշակյանն էլ անդրադարձավ «Ելք»-ին՝ այն հետաքրքիր նախագիծ համարելով. ««Ելք»-ը թափանցիկ չէ, անհասկանալի է, թե ի՞նչ է այնտեղ կատարվում, չնայած մեծ շանսեր ունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին