▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտայից` ուղիղ միացում

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։

***

«Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ ժամը 15։30-ին գալ Բաղրամյան պողոտա, յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է, քանի որ ԱԺ-ում ժամը 16։00-ին խորհրդի նիստ է կայանալու, և մենք մեր խնդիրների կատարմանը պետք է անցենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Անվստահություն հայտնելու գործընթացին վերաբերող հարցին ի պատասխան՝ շարժման առաջնորդը նշեց. «Իրավական հարցերի և գործընթացի վերաբերյալ հարցրեք պատգամավորներին։ Նախ պետք է անվստահություն հայտնելու մասին նիստը տեղի ունենա, իսկ հաջորդական քայլերն՝ ըստ այդմ։ Սա իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է, իմ՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրման մասին դեռ խոսք չկա։ Կարևորը արդյունքի հասնելն է, որն այս մարդու հեռանալն է կամ հեռացնելը»,- ասաց նա։

Ուղիղ միացում՝ Բաղրամյան պողոտայից. Քաղաքացիները շարունակում են հսկել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։ Նրանք վրաններ են տեղադրել ու գիշերել այնտեղ: Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ»-ը, վաղ առավոտից բոլորի տրամադրությունը բարձր է ու հաղթական։

***

 

***

***

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Սիրելիներ, հաղթանակի համար Սրբազան Հայրն ընդամենը 96 ժամ է խնդրել մեզանից։ Այդ ժամանակի մի մասն արդեն անցել է։ Երեկ մենք շատ կարևոր արձանագրումներ ունեցանք։
Արդեն իսկ պարզ է, որ հաղթանակին հասնելու համար շատ բան պետք չէ՝ ընդամենը հաղթահարել ոստիկանական արգելքը։ Մենք կարող ենք դա անել։ Կարող ենք նաև այն պատճառով, որ ոստիկանների բացարձակ մեծամասնություն հոգով ու մտքով մեզ հետ է։
Պարզապես տղաները գերության մեջ են։ Խուլիգաններն ու ստասաններն են գերել նրանց։ Որոշներին էլ կաշառել։ Պետք է ազատել մեր ոստիկաններին այդ գերությունից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոստիկանական շղթաներն ինքնաբուխ բացվեն ժողովրդի առջև և Ճշմարտությունը հաղթի ստին։
Սիրելի հայրենակիցներ, մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը։ Եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը։ Ընդամենը 3 օր և մենք կունենանք վերականգնվող, արդար, հզոր, Հոգևոր Հայաստան»:

***

«Լուրեր կան, որ Դիլիջանում՝ մանկապարտեզներում և դպրոցներում, ովքեր միանում են պայքարին կամ համակրանք հայտնում, աշխատանքից ազատում են, սպառնում, որ աշխատավարձ չեն վճարի»,- հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Եթե նման դեպք կա, ինչը անշուշտ կստուգենք, ուղղակի հանձնում եմ տեղի իրավապահների ուշադրությանը, թող հասկանան՝ մարդկանց ազատ կամքի վրա բռնանո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց նա։

***

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարկը։

Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն, որտեղ բոլորս նորից կարող ենք ապահով ապրել ու արարել։
Ուրիշ ոչ մի նպատակ չունի իմ պայքարը։
Իսկ առանց փոփոխությունների՝ լինելու են նոր աղետներ ու պետականության վերջնական կորուստ։
Ավելի մանրամասն իմ պատկերացումների մասին խոսել եմ երեկ Հրապարակում, իսկ այս օրերին լինելու եմ այնտեղ, որտեղ պայքարի կիզակետն է։
Դուք էլ անտարբեր մի՛ եղեք, հետո՝ ուշ կլինի։ Գուցե՝ անվերադարձ ուշ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին