▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտան 2֊րդ օրն է՝ փակ է. Սրբազանն աջակիցների հետ ակցիա է իրականացնում

Բաղրամյան պողոտան 2֊րդ օրն է՝ փակ է. Սրբազանն աջակիցների հետ ակցիա է իրականացնում

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։

Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան եթերում ողջույններ հղեց քաղաքացիներին: «Այցելեք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ 3-րդ օրն է՝ ժողովուրդը հանդարտ, աղոթքով, սիրով, կամքով հավաքված է: Կհանդիպենք այսօր, կեսօրից հետո կխոսենք միասին»,- նշեց նա:

***

***

***

***

 

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին գալ Բաղրամյան պողոտա, մասնակցել բողոքի ակցիաներին. վաղը ժամը 15:00-ին, այնտեղ մեկնարկելու է մեծ հանրահավաք»,- իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ «եթե հունիսի 12-ին քաղաքացիները շատ լինեն, բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են»:

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, արդեն երկրորդ գիշերն է, որ անցկացրել են Բաղրամյան պողոտայում։  Գիշերը քաղաքացիները Բաղրամյան պողոտայում ֆիլմ են դիտել։

Ոստիկանները արդեն երկրորդ օրն է, որ շղթա կազմած փակ են խպահում Դեմիրճյան փողոցը թե Բաղրամյան պողոտայի, թե Պռոշյան փողոցի կողմից:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրված հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք»: Դրանից հետո երթը հասել է Բաղրամյան պողոտա, որտեղ վրաններ են խփել:

Նշենք, որ նախօրեին խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին