▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարսելոնա-Ռեալ գերդիմակայությանն ընդառաջ

footballcity.am: Հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին կմեկնարկին Լա լիգայի 10-րդ տուրի և ողջ Եվրոպայի խաղային օրվա կենտրոնական հանդիպումը. ֆուտբոլասեր հանրության հայացքը կուղղվի Կամպ Նոու մարզադաշտ, քանի որ միմյանց դեմ են դուրս գալու իսպանական և համաշխարհային ֆուտբոլի գրանդները՝ Բարսելոնան և Ռեալը.

Հավերժ մրցակիցները մինչ այժմ իրար դեմ խաղացել են 225 անգամ. Ռեալ՝ 90 հաղթանակ, Բարսելոնա՝ 87 հաղթանակ, ոչ-ոքի՝ 48
225 դիմակայություններում Ռեալն ընդհանուր առմամբ խփել է 379 գոլ, Բարսելոնան՝ 364:

Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից վերցրած՝ նույնպես լարված իրադրություն է: Բարսելոնան իր ակտիվում ունի 25, իսկ «արքայական» ակումբը՝ 22 միավոր:

Ձեզ ենք ներկայացնում նաև այդ անչափ սպասված հանդիպման պրոմո հոլովակը.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին