▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաժանությունը լավ բան չի, ու բանական մարդը չի կարող հրճվել ու գոհանալ նմանատիպ լուրերից. Սարգիս Գրիգորյան

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանը Instagram-ի իր էջում գրել է.

«Երեկ մի հոդված կարդացի` իբր մենք բաժանվել ենք:Նման անհեթեթ ու անտրամաբանական հոդվածներ իմ մասին շատ եմ տեսել ու կարդացել, բայց ինձ զարմացնում է ոչ թե հոդվածը, քանի որ ես լավ հասկանում եմ` գրողը մի խեղճ ու կրակ երեխայա երևի, ով փողի կարիք ունի ու նման պատվիրած ապուշություն գրելով երկու կոպեկ տունա տանում սոցիալական ինչ որ կարիք հոգալու համար:


Դա չի ցավը` ողբերգությունը նրանում է, որ քոմենթ գրողների մեծ մասը` իսկ նրանք բավականին շատ են, հրճվում են այդ լուրից, ուրախանում ու գոհունակության խոսքեր հնչեցնում:Այ սա է սարսափելին:Բաժանությունը լավ բան չի ու բանական մարդը չի կարող հրճվել ու գոհանալ նմանատիպ լուրերից:Ցավում եմ, որ դեգրադացումը հասել է կենդանական մակարդակի, ցավում եմ, որ հայ մարդը կարող է հայ մարդու տխրության վրա հրճվել:Խղճացեք ձեզ` մի կորցրեք մարդկայինը, իսկ մարդկայինը նախ և առաջ սիրելն է, կարեկցելը, ներելն, ու անհանգստանալը:
Հ.Գ. Իսկ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու լավ կլինի, որովհետև մենք ուզում ենք, որ լավ լինի»:

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին