▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Երթի մասին այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

***

***

Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ՀԱԿ-ն այսօր միանալո՞ւ է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է. «1988-ից սկսած՝ մենք ամենամեծ շարժումներն ենք արել, միշտ եղել է նույն մոտեցումը՝ եթե մենք հեղինակ կամ համահեղինակ ենք շարժմանը, բնականաբար ղեկավարում ենք այն ու ժողովրդին կոչ անում՝ միանալ ու կրում ենք պատասխանատվություն մեր որոշումների համար: Տվյալ դեպքում, ինչքան էլ համակրենք բողոքին, որն իսկապես լուրջ հիմքեր ունի, բայց քանի որ մենք չենք համահեղինակը, չենք կարող, օրինակ, կոչ անել ժողովրդին՝ միանալ»: Զուրաբյանը նշել է՝ կհետևեն շարժմանը. «Քանի որ այսօրվա հանրահավաքի ու շարժման տակտիկայի հետ կապված չունենք կուսակցական որոշում, ամեն մեկն իր անհատական ընտրությունը կկատարի»:

***

«Մշտապես իշխանափոխության մասին եք խոսում, բայց Բագրատ Սրբազանն ուղիղ չի ասում, որ Փաշինյանի հրաժարականն է պահանջում. եթե չկան քաղաքական հայտարարություններ, շարժումը կարո՞ղ է հաջողել»,- Հաղթանակի զբոսայգում, դիմելով ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին, հարցրին լրագրողները: Շարմազանովն ասաց, որ ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում. «Հանգիստը դանդաղկոտությունը չէ, հանգիստը՝ հաշվարկված քայլերն են. պետք չէ շտապել: Երբ Բագրատ Սրբազանը կգա Երևան, շարժման նպատակները կամբողջացնի, այդ ժամանակ մեր քաղաքական գնահատականը կտանք: Մեր քաղաքական գնահատականը հստակ է, որ, այո՛, սա ճշմարտության պայքար է, հետևաբար սրա տրամաբանական ավարտը պետք է լինի այս հակապետական, հակահայկական խմբակի հեռացումը՝ սահմանադրական ճանապարհով»,- հայտարարեց նա:

***

***

***

Բագրատ Սրբազանը դիմեց իրավապահներին և հատկապես ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ «Կոնկրետ Վահե Ղազարյանին եմ դիմում, մենք միասին աղ ու հաց ենք կիսել, ինձ լավ եք ճանաչում, եթե որևէ կերպով անօրինական հրաման տեղի ունեցավ, ապա առաջին պատասխանատուն դուք ու ձեր ղեկավարն եք լինելու»։ Տավուշի թեմի առաջնորդը հայտարարեց, որ եթե որևէ բռնություն, ապօրինի գործողություն կիրառվի ժողովրդի նկատմամբ, ապա ինքն առաջինն է կանգնելու նրանց դիմաց։

***

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա երթը, մասնակիցները 44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարներով սպիտակ շապիկներ են կրում, Սրբազանի սքեմն այսօր ևս ճերմակ է, որն, ըստ նրա, ուրույն խորհուրդ ունի։ «Մեր շարժումը շատ լուռ է՝ հաստատ, ինքնավստահ, օրհնված, Աստծով, հայրենիքով ու հաղթանակով։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կգոռան, կճչան՝ իմացեք, որ նրանք մեր շարքերից չեն»։

***

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, շարժվում է դեպի Երևան։ Ժամը 16:00-ին նախատեսված է համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում։
Այս օրերին շարժմանն են միացել հազարավոր քաղաքացիներ՝ Հանրապետության տարբեր քաղաքներից, բազմաթիվ կազմակերպություններ, քաղաքական և մշակութային գործիչներ, զոհված զինծառայողների հարազատներ։

***

***

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին