▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև հարավ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նախ հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտեսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ ընթացող մարտական գրործողություններին։ «Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից հատվածներում նկատվել են դիվերսիոն խմբեր։ Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները։ Այս պահին էլ դրանք ընթանում են։ Որպես կանոն՝ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները»,- նշեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և արևմուտք Սանասարի ուղղությամբ հակառակորդը տասնյակ անգամ ձեռնարկել է գրոհներ ու հարձակումներ։ Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն ամբողջությամն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին