▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացություն կբերեն, չկան. վարչապետը` Ամուլսարի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ամփոփելով օգտատերերի հարցերը, անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին:

Նա նշեց, որ տեսչական մարմինները որոշակի ստուգումներ են անցկացրել, որը թույլ է տալիս միջանկյալ եզրակացության գալ, և վերջնական եզրակացության գալու համար անհրաժեշտ է ևս մեկ միջազգային փորձաքննություն իրականացնել:

 

 

 

 

 

 

 

 

«Սա չափազանց կարևոր հարց է: Ես ասել եմ, որ ՀՀ կառավարության որոշումը Ամուլսարի հետ կապված կարող է հիմնված լինել միայն անառարկելի փաստերի վրա»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում է փարատել բոլորի կասկածները:

«Մեզ պետք է քրեական գործի շրջանակներում ունենալ այնպիսի փորձաքննության արդյունքներ, որոնք ընդունելի կլինեն բացարձակապես բոլորի համար` թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության համար»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը աշխատում է այդպիսի փաստեր ձեռք բերելու ուղղությամբ և այս պահի դրությամբ այդպիսիք չկան:

«Այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացության կբերեն չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ շփման ուղիղ եթերի այս ֆորմատը արդյունավետ և անմիջական համարեց և նշեց, որ այնպիսի զգացողություն ունի, որ յուրաքանչյուրի հետ խոսում է, սակայն ավելացրեց, որ ժամանակավոր կդադարեցնի այս ձևաչափը, քանի որ չի կարողանում բոլորի հարցերին պատասխանել:

Կարդացեք նաև՝  Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ. Փաշինյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին

Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինը պայմանավորված է Արցախում բջջային օպերատորի մենաշնորհով. Նիկոլ Փաշինյան

Ես խնդրեցի ստորագրել, Շանթը հրաժարվեց. Նիկոլ Փաշինյանը` Շանթ Հարությունյանի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին