▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դրության խախտման դեպքեր են արձանագրվել հիմնականում ԶԼՄ-ների կողմից․ արդարադատության փոխնախարար

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն այսօր` մարտի 17-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց արտակարգ դրության առանձնահատկությունները։

Ինչպես նաև Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ երեկվանից մինչ այս պահն արտակարգ դրության խախտման դեպքեր են արձանագրվել հիմնականում ԶԼՄ-ների առանձին հրապարակումների վերաբերյալ։

Նա նշեց, որ քիչ առաջ հանդիպում է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է առկա սահմանափակումները։ Դանիելյանի կարծիքով՝ կա որոշակի թյուրընկալում սահմանափակումների հետ կապված, հիմնականում, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու ԶԼՄ-ները, իսկ ինչ տեսակի տեղեկատվություն՝ իրավունք չունեն։

/filemanager/uploads/2020/03/week-2/vahe_danielyan.jpg

«Մեր քննարկումների արդյունքում կարծում ենք՝ դեպքերը կնվազեն, իսկ խուճապ չառաջացնելու համար շատ կարևոր է հետևել պաշտոնական լրատվությանը»,- հայտարարեց փոխնախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին