▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի «աթլետիկա» մարզաձևում հաղթել է Շենգավիթի թիմը

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնի ծրագրով վերջին մարզաձևը աթլետիկան էր: Աթլետիկայի մրցաշարում հաղթել է Շենգավիթ վարչական շրջանի թիմը: Երկրորդը ավանցիներն են, և երրորդ տեղը զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանը ներկայացնող թիմը: 

Հաղթող թիմի անդամներին մեդալներ ու պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Պարգևատրվել են նաև 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին