«Տեղեկություններ կան, որ ԵՄ դիտորդների մուտքը սահմանամերձ հատվածներ, այդ թվում՝ Ներքին Հանդ, խոչընդոտվել է ռուս զինծառայողների կողմից: Արդյո՞ք այդպես է»,- դիմելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան արձագանքեց՝ ոչ թե հատվածներ, այլ՝ հատված. «Ներքին Հանդ. այո՛, այդ խնդիրը կա, տեղյակ ենք, փորձելու ենք հասցեագրել խնդիրը»,- նշեց Գրիգորյանը:
Թարմացված․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Մյունխենում, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո, ԱԳ նախարարների ու փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Օրի, ժամի, տեղի մասով հստակություն չկա, երբ լինի, համապատասխան հաղորդագրություն կլինի»: Խաղաղության պայմանագրի հետ կապված Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը. «Մեր՝ հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը: Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, կքննարկեն խաղաղության պայմանագիրը»: |