Եթե գլոբալ առումով մի նախադասությամբ որակենք, Ադրբեջանին տվեցին Արցախը, իսկ հայերին մոլորեցնում են Միսակ Մանուշյանի վերահուղարկավորմամբ, «Հայելի» ակումբին հյուրընկալելու ժամանակ հայտարարեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Գերտերությունները, կայսրությունները շատ հոյակապ ուսումնասիրել են փոքր ազգերի հոգեբանությունը: Հասկացել են, որ հայ ազգը, լինելով հին մեռելապաշտ ազգ, այս երևույթն իր մեջ կառաջացնի էմոցիաներ ու դրանից հետո էլ հարց չեն տա, թե Արևմուտքը ոնց հանձնեց Արցախը: Որովհետև, հենց Արևմուտքի իրականացրած քաղաքականության արդյունքում էր, որ տեղի ունեցավ Արցախի վերջնական աղետը: Մանուշյանի վերահուղարկավորության պատճառն էդ ակտերից մեկն է: Այս թեմաներով մոլորեցնում, խաբում են փոքր ազգերին: Հայերից ու ֆրանսիացիներից շատերն անգամ չգիտեն Միսակ Մանուշյանի կենսագրությունը, որ նա առաջին անգամ ձերբակալվել է հենց ֆրանսիացիների կողմից: Մանուշյանը եղել է կոմունիստ, ֆրանսիական կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը: Անհայտ է, եթե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կենդանի մնար, ՍՍՀՄ-ի ու Արևմուտքի հարաբերությունների լարվածության պարագայում ինչպես կդասավորվեր նրա կյանքը: Չեմ բացառում, որ էլի կհայտնվեր ֆրանսիական բանտում: Գերմանացիք նրան հետո են ձերբակալել»,- ասաց Կիվիրյանը: |
Թարմացված․«Ադրբեջանին տալիս են փաստացի բան` Արցախը, հայկական կողմին ասում են` եկեք, տեսեք, մենք ձեր հայրենակցի ոսկորները ոնց ենք պաշտում: Որպեսզի մոլորեցնեն հայերին, պատրաստ են շաբաթը մեկի ոսկորները հանել, վերաթաղել: Որովհետև հոգեբանությունն ուսումնասիրված ա: Դու ադրբեջանցիներին չես կարող խաբել ոսկորներով, նրանք ուզում են իրական քաղաքականություն: Լուրջ ազգերը ստանում են իրական բաներ, փոքր ազգերին փորձում են խաբել»,- «Հայելի»-ի թղթակցի հետ զրույցում վերջին իրադարձությունները մեկնաբանեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: |
Թարմացված․«Ինչքան էլ, իբրև թե, լարված են Ադրբեջանի ու Ֆրանսիայի հարաբերությունները, մինչ այս պահը Ֆրանսիայի ներգրավվածությունն Ադրբեջանի տնտեսության մեջ որևէ առումով չի տուժել: Ըստ հայ արևմտամետների, Արևմուտքն, իբր, մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա: Այնինչ հենց այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Ադրբեջանի էներգետիկայի նախարարը և այնտեղ շատ խորքային բանակցություններ են գնում էներգետիկ տարբեր նախագծերի հետ կապված: Լուրջ ազգերն ստանում են իրական բաներ, փոքր ազգերին փորձում են խաբել»,- այսօր իր տված հարցազրույցում նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: 100 տարի առաջ Ֆրանսիան փաստացի թուրքերին հանձնեց Կիլիկիան, հիշեցրեց Կիվիրյանը: «Բայց դրանից հետո բավական է հայերի համար մեծարման երեկո կազմակերպել ու հայերն ամեն ինչ ներում են»,- նշեց նա: |
«Արևմուտքն Ադրբեջանին տվեց Արցախը, իսկ հայերին մոլորեցնում է Միսակ Մանուշյանի վերահուղարկավորմամբ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet