▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ-73. 40 տարվա վաղեմության կադրեր` լեգենդար թիմն այնպես, ինչպես եղել է…

ՀՖՖ-ն ներկայացրել է «Արարատ-73». 40 տարվա վաղեմության կադրեր: Լեգենդար թիմն այնպես, ինչպես եղել է…» ֆոտոպատմություն-տեսահոլովակը, որը գեղեցիկ հիշողություններ կարթնացնի բոլոր նրանց մոտ, ովքեր 40 տարի առաջ եղել են Երեւանի «Արարատի» երկրպագուները: Ողջ հայությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, երկրպագում էր «Արարատին», «Արարատի» հետ էր կապում իր ֆուտբոլային իղձերի իրականացումը: Տարիներ շարունակ «Արարատն» իր խաղով հիացրել է հայ ֆուտբոլասերին եւ հպարտության պահեր պարգեւել: ՀՖՖ-ի կողմից «Արարատ-73»-ի մեծարման հանդիսությունների շրջանակում ստեղծված այս ֆոտոպատմություն-տեսահոլովակը այս օրերին կցուցադրվի նաեւ մայրաքաղաք Երեւանի տեսաէկրաններին:

 

ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ԱՐԱՐԱՏ-73-ին նվիրված երգը դիտեք ԱՅՍՏԵՂ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին