▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարել»

Դիտեք նաև՝ 

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրանի քաղաքացիները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության դեմ' իրենց խաբելու համար։ Սիսիանի Անգեղակոթ գյուղում կառուցվող դպրոցի շենքի վրա աշխատել են Իրանից հրավիրված բանվորներ, որոնց աշխատավարձը' 22 մլն դրամի չափով չի վճարվել։
27 իրանցիներ դադարեցրել են աշխատանքը և այժմ գնում են Սիսիանի ոստիկանություն՝ բողոքելու «Էկո բիլդինգ» ընկերության դեմ, որը, ըստ իրենց, շահագործել է իրենց ու հրաժարվում է վճարել իրենց փողերը։
Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը»։

Ավելի ուշ, Նաիրի Հոխիկյանը նաև տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Իրանի մի քանի տասնյակ քաղաքացիներ այս պահին Սիսիանում ոստիկանության մոտ բողոքի ակցիա են անում' պահանջելով իրենց 22 մլն դրամը։

Նրանք աշխատել են Սիսիանի Անգեղակոթ գյուղի դպրոցի շինարարության վրա, բայց, իրենց խոսքով, կառավարությունը խաբել ու փողերը չի տվել»։

***

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է․ «Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:

Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»։ 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին