▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինը կնոջը կասկածելով անհավատարմության մեջ` ինքնասպան է եղել

armtimes.com-ը գրում է. Այսօր` հուլիսի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 հերթապահ խումբը ոտիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների տներից մեկն, որտեղ նկուղում հայտնաբերել է կախված տղամարդու դի:

Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` քննիչ Լևոն Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Մահացածը նույն տան բնակիչ, 51-ամյա Ա. Հ.-ն էր: Քննչական բաժինը այս տեղեկությունը նույնպես պարզում է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին