ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը:
Հանրահավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում Թոււրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի բռնապետական քաղաքականության դեմ: