▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Հայաստանում պրագմատիկ գործիչները բացահայտ սկսել են հայտարարել, որ Հայաստանի ապագան կախված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը:

 Այս կերպ ադրբեջանցի նախարարն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

«Ես բազմիցս ասել եմ, որ որպես պետություն Հայաստանի գոյության միակ ուղին հարևանների հետ հարաբերությունները կարգավորելն է։ Դրա համար մի ճանապարհ կա․ հայկական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,-ասել է Ալիևը։

 

Արցախպրեսս

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին