▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից և բանակից ոչինչ չհասկացողներով

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը կանդամակցի ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին՝ փոխարինելով Տիգրան Կարապետյանին։

Հիշեցնենք, որ սյունեցի Կարապետյանը պատերազմից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո վայր դրեց մանդատը։

Ուշագրավ է, որ Հայկ Կոնջորյանն «Իմ քայլի» այն պատգամավորներից է, որոնց՝ բանակում ծառայելու մասին կենսագրությունում ոչինչ չկա նշված։ Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից եւ բանակից ոչինչ չհասկացող անձանցով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին