▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահաբեկիչները կարող են ներառվել արցախյան հակամարտությունում».Սերժ Սարգսյան

Sputnik.«Իսլամական պետության» գործողությունների գոտուն տարածքային առումով մոտ լինելը Հայաստանին դրդում է հակաահաբեկչական գործունեության ակտիվացման, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է հեռուստաընկերության կայքում։

Ահաբեկչությունը չարիք է. ՀՀ նախագահի խոսել է Լոնդոնի ահաբեկչության մասին «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները տարբեր տեսք ունեն, անվտանգության սպառնալիքները շատ տարբեր են։ Կոնկրետ մեզ համար դա մեր տարածաշրջանում ստեղծված իրադրություն է, այսինքն` ուժային մեթոդներով ղարաբաղյան հարցը լուծելու ցանկությունը։

Իրականում կան Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ, ուստի մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»,-ասել է Սարգսյանը։ Հայաստանը մոտավորապես 400 կմ հեռավորության վրա է ԻՊ գործողությունների գոտուց։ Սարգսյանի խոսքով` սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական կապ ունեն Հայաստանի անվտանգության հետ։

«Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողություններում ներառված են ԱՊՀ անդամ երկրների շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, որոնք արդեն ռազմական փորձ ունեն, բարբարոսային մեթոդներ են կիրառում, և որոնք կարող են լրացուցիչ բարդություններ մտցնել առանց այդ էլ փխրուն կայունության մեջ։

Ցավոք, շփման գծի մյուս կողմում մենք լսում ենք արաբական խոսք և այլ ձայներ։ Մեզ թվում է, որ Մերձավոր Արևելքից հեռացած մարդիկ աստիճանաբար ընդգրկվում են մեր տարածաշրջանում առկա հակամարտություններում։ Դա, իհարկե, շատ և շատ վտանգավոր է», — ասել է Սարգսյանը։ Նա ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ միասին ավելի ակտիվ ավանդ ունենալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

Մանրամասներն՝ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին