Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր էջում անդրադառնալով՝ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին սպանելուն, գրել է.
«Մենք արձանագրել ենք այս հարցին այդ կադրերի հրապարակման առաջին իսկ փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տեսանյութն իրական է և այն վերաբերում է վերջին բախումներին։ Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում է հայ՝ ծանր վիրավորում ստացած զինվորին: Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, իսկ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները»: