▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ստեփանակերտին.Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակաերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,- գրել է նա:

Լրագրող Արտակ Հերիքյանն էլ տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Ադրբեջանական  ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ստեփանակերտին.Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին