▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյե»-ի հետաքննության հիմքով...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյե» կենտրոնի հետաքննության հիմքով:

Մասնավորապես, անհրաժեշտ է քրեական գործ հարուցել ՔՕ 299-րդ (պետական դավաճանությունը) և ՔՕ 302-րդ (լրտեսությունը) հոդվածներով և հետաքննել մի շարք անձանց (այդ թվում` ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների) կողմից, ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու դեպքերը:

Այդ անձանց թվին, ըստ հրապարակումների, պատկանում են նաև ԱԱԾ նախկին երկու տնօրեններ Կառլոս Ղազարյանը և Արթուր Վանեցյանը:

Ավելին՝ ԱԱԾ-ն պետք է գործուն միջոցներ ձեռնարկի իր շարքերում (մասնավորապես՝ հակահետախուզությունում) ռուսաստանյան գործակալների ու դրանց ցանցերի բացահայտման ուղղությամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին