▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում

Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն, գրեթե չի կասկածում, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունում հաղթանակ է տոնելու Բրազիլիայի ազգային հավաքականը։

«Մենք ունենք Վինիսիուս Ժունիորին՝ Մադրիդի «Ռեալում», Ռաֆինյային՝ «Բարսելոնայում», և Էստևաոյին՝ «Չելսիում»։ Նրանք բոլորը հիանալի ֆուտբոլիստներ են, որոնք աչքի են ընկնում եվրոպական բարձրակարգ ակումբներում և արդեն իսկ լուրջ փորձ են կուտակել։

Կարծում եմ՝ մենք հաջողության հասնելու հիանալի հնարավորություն ունենք։ Ես իսկապես հավատում եմ Կառլո Անչելոտիի աշխատանքին, որը ֆուտբոլի պատմության մեծագույն և ամենահաջողակ մարզիչներից է։ Այո՛, ես հավատում եմ մեր չեմպիոնությանը։ Դա շա՞տ բարդ կլինի։ Անշուշտ, բայց մենք շանսեր ունենք. մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մյուս ազգային հավաքականների 95 տոկոսինը», - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը կհյուրընկալվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Վիճակահանության արդյունքներով Բրազիլիայի ազգային հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ կմրցի Մարոկկոյի, Շոտլանդիայի և Հայիթիի ընտրանիների հետ:

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին