▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 օր հողի տակ թաղված նորածինը ողջ է մնացել. yerkirmedia.am

yerkirmedia.am-ը գրում է. Սարսափելի դեպք է տեղի ունեցել Չինաստանի Գուանսի ինքնավար շրջանի գերեզմաններից մեկում: Աշխատակիցներից մեկն այստեղ երեխայի լացի ձայն է լսել եւ պարզել, որ այն գալիս է գետնի տակից: Ինչպես հայտնում է China Topix-ը, հողի ոչ հաստ` 5 սանտիմետրանոց շերտի տակ արկղում նա նորածին է գտել: Երեխան հրաշքով է փրկվել:

Նորածինը 8 օր է անցկացրել գերեզմանում և կարողացել է ողջ մնալ շնորհիվ խոնավության, որը ներթափանցել է արկղի անցքից: Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել երեխայի ծնողներին: Ֆերմերների ընտանիքը երեխայից հրաժարվել է, քանի որ նա ծնվել է «նապաստակի շուրթ» արատով: Նորածնի հայրն իր արարքը պատճառաբանել է, թե իբր այդ արատը շատ վատ նշան է: Այժմ երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Թե ի՞նչ պատիժ է սպասվում նորածնի ծնողներին, դեռ հայտնի չէ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին