▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2022 թվականի ամենապահանջված հայ երգիչների հնգյակը

Asekose.am-ն այս անգամ առանձնացրել է  այն հայ երգիչ երգչուհիներին, ովքեր 2022 թվականին ակտիվ գործունեություն են ծավալել։  Տեսահոլովակներ, երգեր, համերգային շրջագայություններ ու յութուբյան ալիքում բազմաթիվ դիտումներ։  Հեռուստադիտողի աչքին սա կարծես թե շատ հեշտ եւ թեթև աշխատանք է երևում, բայց  այս ամենը ամենօրյա ու դժվար աշխատանքի արդյունք է։

/filemanager/uploads/2022/11/week-4/317134331_439415588246341_2063394113221539744_n.jpg

Սիրուշոն, ով չնայած նրան, որ երրորդ անգամ մայրացել է ամիսներ առաջ, սակայն կարողացել է իր ակտիվ գործունեությամբ հանդես գալ և ոչ մի րոպե բաց չթողնել այն արվեստը, որը վերջինս մատուցում է իր հանդիսատեսին։ 

 


Ռազմիկ Ամյանը այն հայ արտիստներից է, ով գրեթե որևէ հարցազրույց չի տալիս իր կատարած աշխատանքի, համագործակցությունների մասին, սակայն երգիչը կարողանում է տարվա ընթացքում մի քանի տեսահոլովակով հանդես գալ ու ժամերի ընթացքում ունենալ հազարավոր դիտումներ։

Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը շատ կարճ ժամանակահատվածում գտան իրենց ոճը հայկական երգարվեստում ու կարողացան իրենց դիրքերը ոչ միայն ամրապնդել, այլ նաև սահուն քայլերով առաջ գնալ ու ստեղծել հայկական երգարվեստի մնայուն հիթեր, ու ներկայացնել 9 տեսահոլովակ մեկ տարվա ընթացքում։ Սա հայկական շոու բիզնեսի համար ամենալավ արդյունքներից մեկն է։ Երգիչների երգացանկը ներառված է երգով, որը նվիրված է հանուն հայրենիքի անմահացած հերոսների հիշատակին։

 

Աշխատասիրությամբ ու նոր երգերի ու տեսահոլովակների ստեղծմամբ աչքի է ընկնում նաև Լիլիթ Հովհաննիսյանն, ով չնայած մայրիկ դառնալուն 2022 թվականին հասցրել է նոր ու տարբերվող աշխատանքներով ներկայանալ։

Արկադի Դումիկյանը ևս այն հայտնիներից է, ով 2022 թվականի ընթացքում ներկայացրել է բազմաթիվ աշխատանքներ ու կարողացել է վայելել հանդիսատեսի սերն ու համակրանքը։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին