Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով ՀՀ ՆԳՆ-ին, գրել է․ «Տելեգրամ ալիքներում տարածվում են տեսանյութեր, որտեղ ռուսախոս , ենթադրյալ 2 քաղաքացի շրջում են Երևանում և ծաղրում մի տատիկի (ծաղկավաճառ) և երիտասարդ աղջկան ( բարիստա) և այդ ամենը նկարահանում: Ակնկալում եմ շատ կոշտ արձագանք նման երևույթների և արարքների հանդեպ»:
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածած Մարի Դանիելյանն էլ գրել է․ «Էս ռուսի *****ներին չեն տեսնում մեր ոստիկանները։ Իմ էջում, իմ ընկերներիս եմ կոչ անում, ոստիկան , կարմիր բերետ, եթե դուք սրանց չեք գտել ու պատիժ չեք սահմանել, չեմ նայի իմ ընկերներն եք։ Էս ի՞նչ են սարքել իմ Երևանը։ Գտեեեեեեեեեք սրանց ու ***տիր արեք իմ երկրից։ Կարո՞ղ ա գիտեն՝ իրանց բառդակ ռուսաստաննա»։