▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«102-րդ ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է»․ ՌԴ ԱԳՆ

102-րդ ռազմաբազան Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքն է։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Մեկնաբանելով «Խորացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը՝ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «անվտանգության ոլորտում առաջարկները հակասում են ողջախոհությանը»։

«Ռուսական 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն, որ նրանց դուրսբերումն ինչ-որ կերպ կամրապնդի Հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգության համակարգն արդեն այսօր՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

***

«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակը Երևանին Մոսկվայից և ԵԱՏՄ-ից հեռացնելն է։ Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով «Խորացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» վերտառությամբ փաստաթուղթը:

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ փաստաթուղթը ստեղծվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ, որը Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի սրման հայտնի հեղինակն է։ Նշվում է, որ զեկույցի հեղինակները հիմնականում մարդիկ են, որոնք հակված են «մտածել առճակատման և Ռուսաստանին զսպելու մասին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին