▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեխնիկական խնդիրներ ու ընդհատումներ՝ «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոյի ժամանակ

«Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն, որ ընթանում էր Ադանա Կոմպլեքսում, մոտ տասը րոպե ընդհատվել էր, ըստ կազմակերպիչների՝ հոսանքի տատանման պատճառով։

Համերգի սկզբից ներկաները, որոնց թիվն, ըստ տարբեր հաշվարկների մի քանի հազար է, բողոքել են ձայնի որակից, որը հանդիսատեսի համար շատ վատ էր լսվում։

Առաջին երկու կատարումից հետո հանդիսավարն՝ Ավետ Բարսեղյանը ներողություն է խնդրել ու տեղեկացրել, որ թերությունները կապված են հոսանքի տատանման հետ։

Համերգը վերսկսելուց հետո սակայն միջոցառումը կրկին ընդմիջվել է՝ նորից տեխնիկական խնդիրների պատճառով`այս անգամ մոտ 20 րոպեով։

Սրբուկին, որի ելույթի ժամանակ ևս տեխնիկական թերությունները նկատվել էին, երկրորդ անգամ են բեմ հրավիրել, ինչից երգչուհին հուզվել էր։

Asekose.am-ի աղբյուրը տեղից նշում է, որ հանդիսատեսները, մեղմ ասած, տարակուսած են։

Նրանցից ոմանք համերգը դեռ չավարտված փորձում էին լքել տարածքը՝ թերևս միջոցառման ավարտից հետո սպասվող մեքենաների խցանումներից խուսափելու համար՝ ինչի առաջացրած դժվարությունների հետ շատերը առնչվել էին նաև երեկոյի մեկնարկից առաջ։

Համերգի տոմսի գները, նշենք, որ շատ բարձր են։

Ավելի վաղ կազմակերիչները գովազդում էին, որ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրը, բաց երկնքի տակ` Արարատյան դաշտավայրում «Հայկո Հակոբյան հիմնադրամ»-ը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ադանա Կոմպլեքսը կներկայացնեն «Սիմֆոնիկ Հայկո» երաժշտական երեկոն՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությամբ։

Սա «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով արդեն թվով 3-րդ համերգն էր։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее