▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՍԱՏՄ-ն ասում է. «Ջուսինադը խմելու բան չի…», բայց խանութնեում այդ նույն լիմոնադները շարունակվում են վաճառվել…

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԱՏՄ-ն ասում է.

«Ջուսինադը խմելու բան չի, ինչ ասես մեջը չկա, էլ խմորասունկ, էլ բորբոսասունկ…»

Ապրեն, բան չեմ ասում:

Բայց ո՞նց չասեմ, «քաղցր-անուշներ», ո՞վ պետք է ասի, ի՞նչ անի քաղաքացին, երբ ձեզնից լսում է, որ դա խմելու բան չի, բայց մտնում է խանութ, տեսնում է, որ այդ նույն լիմոնադները շարունակվում են վաճառվել:

Հա, գիտեմ, հեսա կասեք՝ արտադրությունն եք ստուգել, խմբաքանակ չեք կարող ասել, բա էլ հայտարություն խի՞ եք տարածել, որ իմանան գո՞րծ եք անում:

Եթե դրել եք, որ ես ասեմ՝ ասում եմ:

Սիրելի՛ հայրենակիցներ, մի՛ նայեք, որ շուկայից հետ չեն կանչել՝ մի՛ օգտագործեք:

Հ.Գ. «Քաղցր-անուշ եղբայրներ և քույրեր», ռիսկի հաղորդակցումը ենթադրում է նաև պարտադիր բաղադրիչ՝ ուղերձ սպառողներին: Եթե 2016-ի լեկցիաները մոտներդ չի մնացել, կարող եմ պրեզենտացիաները նորից ուղարկել՝ իմ մոտ կա»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее