▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ ընտրող աբիժնիկներին էլ ի՞նչ բացատրես․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շենգավիթում ինչ որ տնակներ են եկել քանդելու, բնակիչներն էլ, 2 ամսական երեխաներին ձեռքներն առած, չեն թողնում տրակտորը մտնի տարածք, քարերով հարվածում են տեխնիկային։
Եթե այս մարդիկ ընդհանրապես անձնագիր ունեն, ապա ես գեթե վստահ եմ, թե ում են իրենք ընտրել ամսի 7-ին։ Ծառուկյանի ու մյուսների փողերը իրար մեջ կիսելու սիրահարները սովորաբար այս կատեգորիայից են լինում։
Երեկ էլ շենգավիթցի մի մարդ էր բողոքում, որ իր կրպակը քանդել են առանց զգուշացնելու, ինքը թոշակառու մարդ, այդ կրպակում կար էր անում, հիմա ինչով պետք է զբաղվի, չգիտի։ Ու հռետորական հարց էր հնչեցնում՝ «նիկոլենց ընտրել ենք, որ գան քանդե՞ն, թուրք են դրանք»։
Արդեն 8 տարի ա ասվում, ցուցադրվում ու ապացուցվում է, որ սրանք չարիք են։ Սրանց ոչ հավատալ է պետք, ոչ էլ առավել ևս ընտրել։ Բայց մեկ է, իրենք գնում, տափուկի պես ընտրում, գալիս են, հետո սկսում բողոքել, հարայ, հրոց, որ իրանց դուքյանը քանդում են։ Էս դառավ էն Արարատ ցեմենտի աշխատողի խոսքը, որ ասում էր՝ իրան ենք ընտրել, որ հիմա գործարանը փակի, մենք անգործ մնա՞նք։ Ծառուկյանից աշխատավարձ ստացող, բայց նիկոլ ընտրող աբիժնիկներին էլ ի՞նչ բացատրես։ նիկոլն այ սենց, բոլորիդ քոլիկները, կրպակներն ու տները քանդելով կամ տան ծուխը մարելով պիտի սաղիդ տուն մտնի, նոր հիշեք, որ նիկոլը թուրք ա։
նիկոլի և քպ-ի 8 տարվա կառավարման ընթացքում մի բան է կառուցվել՝ Եռաբլուրը։ Էն էլ կիսատ-պռատ, դեռ հող ու ավազի մեջ կորած։ Մնացածը քանդվել է, հանձնվել է, ուրացվել է։ Կանգուն ու ծաղկուն Արցախ է տվել ու օֆ չի քաշել, ձեր խրճիթն ի՞նչ է, որ չքանդի։ Ե՞րբ եք հասկանալու այս ճշմարտությունը, այ հազարամյակների պատմություն ունեցող խելացի ժողովուրդ ջան։ Ե՞րբ եք ձեր միջի աբիժնիկին, ձեր միջի ապերախտին հաղթելու։ Վախենամ տենց էլ կուլ գնաք, մենակ թե «նախկինները հետ չգան»»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее