▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի երկրում, որտեղ Լիսկան գիտությունների դոկտոր, Ծառուկյանն էլ դասագրքի հեղինակ լինի...». Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը «գտել է» 15-ամյա հայ դպրոցականների գիտելիքների ծայրահեղ ցածր մակարդակի պատճառը, որը համաշխարհային միջին ցուցանիշներից հետ է մնում 4-5 տարով

Պատճառը երկրում դպրոցների երկար տարիների բացակայությունն է, հայտարարել է վարչապետը կառավարության նիստում։ Նա հիշեցրեց հանրապետության ողջ տարածքում 300 դպրոցների կառուցման ընթացիկ ծրագրի մասին, որից հետո պետք է կառուցվի ևս նույնքան, ապա՝ ևս 350-ը:

«Մի երկրում, որտեղ գրեթե հազար դպրոցների խիստ անհրաժեշտություն կա, հասկանալի է, որ գիտելիքների մակարդակն այդպիսին կլինի»,- հայտարարեց նա:

Նա մեղադրեց նաև «նախկիններին».
«Մի երկրում, որ Լիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ... Հլը պտի պատասխան տաք»։
***

«Ինչպես խոստացել ենք, նորակառույց ու հիմնանորոգված դպրոցների ճանապարհները պետք է նորոգենք, որ դպրոցի ճամփան դժվար ու երկար չլինի, այլ լինի կարճ ու հեշտ»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջարկվում է 1 մլրդ 98 մլն դրամ ուղղել նոր կառուցվող, հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքների համար:

***

«2021-ից իրականացնում ենք 300 դպրոցի ծրագիր: Դա ավարտում ենք ու սկսում ենք 2-րդ 300 դպրոցի ծրագիրը ու էս գլխից գիտենք, որ դա էլ ավարտենք, ևս գոնե 350-400 դպրոցի կարիք լինելու է: Ոչ մեկ չի հարցնո՞ւմ՝ էս ինչի՞ ՀՀ-ում 1000 դպրոցի կարիք կա: Այսինքն՝ գործնականում երկրի դպրոցների 90 տոկոսը կամ պետք է կառուցել, կամ վերակառուցել, կամ հիմնանորոգել»,- շարունակելով դպրոցաշինության, ճանապարհների նորոգման թեման՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ո՞նց կարա 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինի»,- հավելեց նա:

***

«Ուսուցիչների ատեստավորման ծրագրի մասին ենք խոսում, ասում, որ պետք է երաշխիք ունենաք, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պատշաճ մակարդակ ունենա: Քննադատում էին, թե մեր ուսուցիչների բանն եք կասկածի տակ առնում: Ընդ որում, ստեղ ես ուսուցիչներին չեմ մեղադրում, որովհետև 30 տարվա մեջ ոչ ոք նրանց չի ասել՝ դուք պետք է ձեր հմտությունների վրա աշխատեք: Բոլորը ոտքի վրա կենացներ են խմել, փառաբանել, մեծարել՝ ինչի՞ համար, որովհետև էդ ուսուցիչներն իրենց պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար»,- շարունակելով կրթության, դպրոցաշինության, ուսուցիչների ատեստավորման թեման, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

***

«Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր... Կարծեմ՝ պարոն Ծառուկյանն էլ դասագրքի հեղինակ լինի... Ձեզ թվում է՝ դա տենց անհետևանք է անցնելո՞ւ»,- շարունակելով կրթության, դպրոցաշինության, ուսուցիչների ատեստավորման թեման՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այո, մենք գրագիտության պակասն ամեն օր տեսնում ենք, տեսնում ենք, կներեք, բրիֆինգներում, ամեն տեղ: Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք՝ իմանալու ինչ է պետությունը, հասարակությունը, միջազգային հարաբերությունները, տնտեսությունը, ամեն ինչը»,- հավելեց նա:

***

«Բա որ երկրի վարչապետը գնում, դասի ա նստում, ձեռ են առնում, բա ինչի՞ ա գնում: Վճարման համակարգ ենք դնում պետական կառավարման համակարգում, ասում՝ դրանից պետք ա կրթական նպատակների համար պաշտոնյան ծախսի, բա ինչի՞ համար ենք անում»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով կրթվելու թեման: «Պետք է միջազգային հետազոտություն լիներ, որ նոր ասեի՞ն՝ վա՜յ, էս ինչ է կատարվո՞ւմ»,- ասաց նա:

***

«Մինչև էսօր մեր դպրոցներում պրոբլեմներ ունենք, տնօրեններ ու ուսուցիչներ կան, որ էնպիսի գաղափարներ են դասավանդում, տգիտություն են դասավանդում: Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից, իսկ որ տասնյակ են նրանք, ինձ համար ակնհայտ է: Բա սրա համար եմ ասում, որ հեղափոխություն ա պետք, որովհետև էս դահլիճում հեղափոխությունը բավարար չի»,- շարունակելով կրթվելու, ուսուցիչների ատեստավորման թեման՝ ասաց վարչապետ Փաշինյանը:

***

«Ի՞նչ են եղել մեր դպրոցները: Մտնում ենք դպրոց, տեսնում ենք մեծ պլակատ ա դրած, Հայաստանի որտեղի կազակների ատամանի չգիտեմ ինչը, ասում եմ՝ էս ի՞նչ ա»,- շարունակելով կրթության, ուսուցիչների ատեստավորման, համակարգում առկա խնդիրների թեման՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հասարակություն далее