|
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Խցանումների դեմ սխալ լուծում․ մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ» գրառմամբ։ Տեսանյութում անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը, մասնավորապես ասում է․ «Պետական իշխանությունը ոչ մի կերպ մատը մատին չի տվել Հանրապետության տարածքով տրանսպորտային ցանց կառուցելու համար։ Ավինյանի այս որոշման արդյունքում Երևանում ոչ մի հարց չի լուծվելու, բայց մարզերից Երևան եկող մարդկանց կյանքը բարդացվելու է, որովհետև նրանք 2 անգամ պետք ա տրանսպորտ նստեն։ Նախ գալու են Երևանի ինչ-որ տեղ իջնեն, հետո՝ տաքսի կանչեն, կամ այլ տրանսպորտ նստեն։ Պրոբլեմը շատ խորն է, եթե անգամ Երևանի իշխանությունը փոխվի և փորձեն այս խնդիրը լուծել, շատ բարդ է լինելու, որովհետև այնպիսի որոշումներ են կայացվել այս տարիների ընթացքում, որոնք անդառնալի են։ Օրինակ՝ շենքերի կառուցման համար թույլտվություններ են տրվել, որոնք կառուցվել են և այդ շենքերը ծանրաբեռնվելու են նոր բնակիչներով, որոնք ունենալու են մեքենաներ, ուզելու են ունենալ կայանման վայրեր, այդ մեքենաներով գալու են դեպի Կենտրոն և քաոսը չի դադարելու։ Խնդիրն այն է, որ չէր կարելի այդ քանակի շինթույլտվություններ տալ»։ «Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնի Երևանավտոբուս ՓԲԸ-ն, Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ն, Մետրոպոլիտենը, էն կառույցները, որոնք լիազորված են ու պարտավոր են դա իրականացնել: Բոլոր մնացած տրանսպորտը՝ մասնավոր, մարզային միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ կայանելու, մարդ տեղափոխելու»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի ծանրաբեռնվածությանը: |
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


