▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։
Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ նրա ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ։ Նախ զանգելով հրահանգել է Լևոն Քոչարյանի նկարը հեռացնել էջից և ազատման դիմում գրել։ Մերժում ստանալուց հետո իր մոտ է կանչել ըմբշամարտի մարզիչ Սմբատին ու դեմ առ դեմ զրույցի համար հրահանգել է այլ սենյակում թողնել հեռախոսը և նորից ազատման դիմում է պահանջել։ 2-րդ անգամ ենթակայի համառ մերժումից հետո քաղաքական հրահանգը սպառնալիքի է վերածվել` չես անի, ուրեմն կյանքդ դժոխքի կվերածենք, ըստ մարզչի՝ ասել է տնօրեն Գենադին, և այդ պահից սկսած՝ արդեն 2 ամիս հետապնդումների է ենթարկվում մարզիչը` թե՛ տնօրենի, և՛ թե ավելի վերևում գործող վերադասի կողմից։
Ենթադրվում է մարզադպրոցի տնօրենը հետևողականորեն դիմում է պահանջել, քանի որ մարզիչ Սահակը մինչ այդ էլ մերժել էր դիմավորել և քայլերթով ուղեկցել Ավանում քարոզարշավի եկած ՔՊ-ի ական թիմին` վարչապետի հետ։
նախընտրական օրերից սկիզբ առած այս մերժումների ֆոնին ծանր են տարել Լևոն Քոչարյանի հետ լուսանկարը, և արդեն իսկ կա որոշում` ազատվել ընդդիմադիրներին հետևող մարզչից։ Սմբատ Սահակյանը մանրամասներ է պատմում ինձ հետ զրույցում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее