ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդում եմ մտքեր այն մասին, որ եթե /«եթե»-ն արդեն անիմաստ ճոխություն է/,ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից, Թուրքիան կհարձակվի։ Միամիտ կարծիք, միամիտ միտք: Ախր ոնց չասես՝ Թուրքիան այլեւս չի հարձակվելու յաթաղանով, չի մտնելու հայի տուն՝ մորթելու։ Էդ ամեն ինչը կանի լուռ, եվրոպա-արեւմտյան փոմփոլիկներով եւ՝ թուրքավարի ժպտալով։ Կգա, կկանգնի, կասի՝ գյադեք, դե ռադ եղեք։ Ու նրա առաջ դռները բաց, բերանները բաց, կկանգնեն այսօրվա հայ «իշխանիկները», քառապատիկ ծալված/մեկի նկարը արդեն կար համացանցում/, ու եղկելի ժպիտով, թանկարժեք հայկական գորգեր կբացվեն ու «կառավարական» մակարդակով, անգամ աղուհացով կդիմավորեն ու կտանեն Սեւան իշխան ուտելու։
Ախր ի՞նչն է նոր էս հայոց պատմության մեջ, ախր ի՞նչ կա զարմանալի, ամեն ինչ տեսնվել, լսվել, կարդացվել է։
Հիմա 21-րդ դարն է, անգամ բանականությունն է արհեստական, եւ անգամ այդ արհեստական բանականությունն է զգուշացնում, որ եթե դռները բացեք, հայեր, էլ հայ չի մնա, այնքան արագ կրոնափոխ կլինեք, որ թուրք ժամանակակից ասկյարը չի հասցնի անգամ մեկ բաժակ «ղայֆե» ըմպել ու ձեր միջի սիրունին բռնաբարել ձեր իսկ անկողնում։
Ինքս ռուսասեր չեմ, գիտեմ, թե ռուսը ինչ արեց եւ ինչը չարեց։ Բայց գիտեմ նաեւ, թե ինչ է լինում հայոց տան հետ, երբ հայը ինքն իր արյունն ու պատմությունն է ուրանում։
Մարգարայի կամուրջը շուտով կտեսնի ամենազազրելին։ Նույնքան զազրելի բաներ կտեսնի դեպի Վրաստան անցակետը։ Ու քանի դեռ ձեր,/մեր/ տներին չեն հասել, շարունակեք իրար միս ուտել։
Շարունակեք դինջ նստած ստատուս գրել ու քննարկել էն զզվելի շոուի սերիաները, որ վարպետորեն նկարվել եւ հրամցվում է արդեն օրեր շարունակ, ընտրություն կոչված ֆարսից հետո․․․
հ․գ․ մինչդեռ, այսօր ես պետք է Արցախում լինեինք, մենք պետք է Արցախում լինեինք, ինչպես 30 տարի շարունակ․․Հիմա էս ինչ ենք անում, էս կեղտից չենք ազատվելո՞ւ, մաքրվելու, ինքնամաքրվելու»:
«Մարգարայի կամուրջը շուտով կտեսնի ամենազազրելին». Մարգարիտ Եսայան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


