▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էշ-էշ բաներ են բարբաջում հայկական Սփյուռքի հասցեին»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս, հավանաբար հերթական SMS-հրահանգի համաձայն, իշխանամետ լրատվականները և սրանց հակահայ, թուրքամետ ու ադրբեջանասեր «խոսող գլուխները» պարբերաբար ինչ որ էշ-էշ բաներ են բարբաջում հայկական Սփյուռքի հասցեին։
Իբր փորձում են սովորեցնել սփյուռքահայությանը, թե ինչպես պետք է «սիրել Հայաստանը» (այսինքն սրանց իշխանությունը) և, առհասարակ, փորձում են սփյուռքահայությանը կտրել Մայր Հայաստանից։
Իհարկե, սա կատարյալ հակահայկական քաղաքականության դրսևորում է, առավել ևս այն պարագայում, երբ հայկական Սփյուռքի տարանջատումը Մայր Հայաստանից պաշտոնական Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է՝ Հայաստանի նկատմամբ իրականացվող հիբրիդային պատերազմի շրջանակներում։
Բայց սրանք առանցքային հանգամանք են բաց թողել։
Հայաստանի ներկայիս իշխանություններն այնքան անմեղսունակ են, որ ուղղակի չեն հասկանում՝ սփյուռքահայերի վերաբերմունքը և սերը դեպի իրենց պատմական Հայրենիքը չեն կառավարվում ո՛չ ՀՀ Ազգային ժողովի, ո՛չ վարչապետի գրասենյակի, ո՛չ էլ նախագահական նստավայրի կողմից։
Սերը դեպի Հայրենիք ինչ որ «պաշտոնական» հրահանգ կամ որոշում չէ։
Սա վարչական հրահանգով կարգավորվող գործընթաց չէ։ Եվ առավել ևս՝ որևէ իշխանության մենաշնորհը չէ։
Սփյուռքահայի սերը Հայաստանի նկատմամբ ձևավորվել է սերունդներով՝ ընտանիքի, պատմության, մշակույթի, հավատքի, հիշողության և նախնիների ժառանգության միջոցով։
Այնպես որ՝ իզուր են իրենց սրանց ջանքերը։
Սերը դեպի Հայրենիք չի կառավարվում։
Չի հրահանգվում, չի պարտադրվում, չի արգելվում և չի վերագրվում որևէ իշխանության։
Եվ հենց դա է, որ նրանց, կարծես թե, ամենից շատ է խելագարեցնում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее