Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա ձեզ պատմեմ մի զավեշտալի պատմություն, թե ինչպես ՌԴ դումայի ընտրությունների քարոզարշավի պատճառով Երևանում անկապ թանկացան վարձով տները:
Արդեն որերորդ դեպքը լսեցի, որ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ապրող, բայց Երևանում տուն ձեռքբերած ու վարձով տվող մեր հայրենակիցները ինչ-որ անհասկանալի ոգևորությամբ տարածում են լուրեր, որ հոկտեմբեր ամսին ՌԴ-ում լայնամասշտաբ զորահավաք է լինելու և այդ զորահավաքից փախած հարյուր հազարավոր ռուսները գալու են Երևան ու վարձով տուն են փնտրելու:
Իրականությունը հետևյալն է՝ ՌԴ-ում հոկտեմբերին զորահավաքի մասին լուրերը մոգոնել ու տարածում են լիբերալ-ֆաշիստները, իրենց ԶԼՄ-ներով (օրինակ Дождь): Սրանց նպատակը ռուսների մեջ խուճապ տարածելով սեպտեմբերի 20-ի ընտրություններին իշխանության ձայները պակասեցնելն է: Նույն կերպ նիկոլը սպառնում էր իրեն չընտրելու դեպքում սեպտեմբերին պատերազմով:
Ինչևէ, Երևանում տներ վարձով տվող մեր սփյուռքահայ բարեկամները, որոնց համար արևմտյան ԶԼՄ-ները հավաստի աղբյուր են, այդ ապուշ քարոզչության զանգվածային փսիխոզի ազդեցության ներքո նստած սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին՝ մտքում հաշվելով ակնկալվող աստղաբաշխական եկամուտները:
Իրականությունն այն է, որ սեպտեմբերի 20-ին լիբերալները Դումա չեն անցնելու: ՍՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ռուսական պառլամենտը կլինի առանց լիբերալ ուժերի:
Հոկտեմբերին ռուս դասալիքների միգրացիա չի լինելու:
Իսկ մեր ագահ հայրենակիցները իրենց՝ այսօր ազատած տները վարձով տալու խնդիր են ունենալու:
Ի դեպ, էս միֆը փչելու նպատակով նույն ԶԼՄ-ները Ալեն Սիմոնյանից հարցազրույց վերցրեցին ու հարց տվեցին, թե Հայաստանում լավ կընդունե՞ն հոկտեմբերին հորինված զորահավաքից փախած ռուսներին:
Ալենն էլ գլուխը տմբտմբացնելով ասեց «գրկաբաց»:
Էդ հարցազրույցի ամբողջ իմաստը էդ մի հարցն էր»:
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


