▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը...

Բագրատունյաց 10 հասցեում պատշգամբ է փլուզվել, հայտնում է Ֆակտոր.am-ը։

Ականատեսի փոխանցմամբ՝ տան բնակիչները՝ երկու կանայք, դուրս են եկել պատշգամբ՝ լվացք փռելու, պատշգամբը փլուզվել է։ Կանանցից մեկը հասցրել է տուն մտնել, իսկ մյուսը պարաններից կառչելով՝ թռել է 4-րդ հարկի հարևանի պատշգամբ։

«Ականատեսը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ինքն է զանգահարել 911 ու նշեց, որ Փրկարար ծառայությունը շատ արագ է արձագանքել ու րոպեներ անց արդեն տեղում է եղել։ Շենքի շուրջը հավաքված մարդիկ ասում էին, որ 4-րդ հարկում հայտնված 5-րդ հարկի բնակիչը չի արձագանքում, տան դուռը չեն բացում։ Քիչ անց փրկարարներն աստիճանի օգնությամբ 4-րդ հարկից տուժած կնոջը բարձրացրին 5-րդ հարկ։

Ըստ երևույթին, 4-րդ հարկի բնակիչները տանը չէին, ու այդ պատճառով տան դուռը ներսից չէին բացում։ Նշենք, որ տեղում աշխատում են փրկարարների խումբ, ոստիկաններ, իսկ շենքի շքամուտքի առաջ շտապօգնության մեքենա է կայանված»,- գրել է լրատվամիջոցը։

Տեսանյութն՝ Արսեն Գևորգյանի ինստագամյան էջից

info@asekose.am/095519696
Հասարակություն далее